ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Մականունավորներ, գեներալներ եւ շախմատիստ. ովքե՞ր են առաջադրվելու ՀՀԿ տարածքային ցուցակներով

Մականունավորներ, գեներալներ եւ շախմատիստ. ովքե՞ր են առաջադրվելու ՀՀԿ տարածքային ցուցակներով
11.02.2017 | 23:39

Առաջիկա խորհրդարանական ընտրություններում Շիրակի մարզն ընդգրկող ընտրական տարածքում ՀՀԿ-ն կառաջադրի ԱԺ պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանին, Արման Սահակյանին, Մարտուն Գրիգորյանին, Մուշեղ Պետոյանին, նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին եւ այլոց՝ ընդհանուր առմամբ՝ 13 հոգի՝ ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով, Տավուշի մարզն ընդգրկող ընտրական տարածքում ՀՀԿ-ն կառաջադրի Հակոբ Հակոբյանին (Կիլիկիայի Հակոբ), գործարար Գրիգոր Ավարյանին, Հասմիկ Ամիրյանին, նախկին պատգամավոր Վարդան Պետրոսյանին (ԵԿՄ):
Գեղարքունիքի մարզն ընդգրկող ընտրական ցուցակում ՀՀԿ-ն առաջադրում է մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին, ԱԺ պատգամավորներ Հակոբ Հակոբյանին (Թունելի Հակոբ), Կարեն Բոթոյանին, նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին, Գավառի պետհամալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանին, Մարտունու նախկին քաղաքապետ Բագրատ Հարությունյանին, Սեւանից Աշոտ Ավետիսյանին եւ այլոց:
Կոտայքի մարզն ընդգրկող ընտրական տարածքում կառաջադրվեն Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը, գեներալ Սամվել Սանամյանը, փոխմարզպետ Համլետ Հայրապետյանը եւ այլք:


Արագածոտնում առաջադրվել են պատգամավորներ Արագած Ախոյանը, Բազմասեր Առաքելյանը, գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը, պատգամավոր Մնացական Մնացականյանը, «Հայդուկ» ՀԿ-ի ղեկավար Նաիրի Սահակյանը, Ռոլանդ Հայրապետյանը եւ այլն:
Արմավիրի մարզն ընդգրկող ընտրական տարածքում առաջադրվում են պատգամավորներ գեներալ Սեյրան Սարոյանը, Հրանտ Գրիգորյանը, Նահապետ Գեւորգյանը, Ալեքսան Պետրոսյանը, Առաքել Մովսիսյանը (Շմայս) եւ այլն:


Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերն ընդգրկող ընտրական տարածքում ՀՀԿ-ն առաջադրում է Աշոտ Արսենյանին, Նարինե Առաքելյանին, մարզպետ Վահե Հակոբյանին, Ավետ Սարգսյանին, Մուրադ Գրիգորյան Մխիթար Զաքարյանին եւ այլն:
Լոռու մարզում ՀՀԿ-ն առաջադրում է ԱԺ պատգամավորներ Կարեն Կարապետյանին, Վահրամ Բաղդասարյանին, Արկադի Համբարձումյանին (Դերժավայի Արկադ), ԵԿՄ-ից Գրիշա Դավթյանին, «Վալես» ընկերության տնօրեն Լուսինե Մեժլումյանին, ռուսական համայնքից Օլեգ Իգնատենկոյին:


Արարատի մարզն ընդգրկող ընտական տարածքում կառաջադրվեն ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանը, նախկին մարզպետ, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ԱԺ պատգամավոր Մուրադ Մուրադյանը, Հայկ Հովհաննիսյանը եւ այլն:

Դիտվել է՝ 1123

Մեկնաբանություններ